ԱՏԼԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐԻ
25,000.00 AMD
Հատոր Ա – ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Չափսը` 25×35 սմ, 396 էջ
Հիմնական քարտեզների մասշտաբը` 1:300.000
Լեզուն` հայերեն, 2020թ.
ISBN 978-9939-855-71-4
- Description
Description
Հայաստանեայց Աշխարհի եւ հարակից շրջանների ատլասը մեր երկրի առաջին ամբողջական ու համապարփակ քարտեզագրական պատկերն է: Մանրամասն քարտեզներում (գծաչափը` 1 սմ = 3 կմ) արտացոլված են Հայաստանեայց Աշխարհի բոլոր երկրամասերը, գավառներն ու շրջանները: Ընդհանուր առմամբ, ատլասի Ա և Բ հատորներում ընդգրկվել են, համապատասխանաբար, 70 000 և 60 000 տեղանուններ: Ա հատորն ընդգրկում է Արեւմտյան Հայաստանի տարածքը, Բ հատորը` Արևելյան Հայաստանն ու Հայոց ներկայիս պետականությունը: Ատլասում վերականգնված են հայկական բոլոր տեղանունները, ճշգրտված է բազում աշխարհագրական օբյեկտների տեղայնությունը: Քարտեզներն ընդգրկում են բնածին ու մարդածին ամենատարբեր տարրեր, որոնք շուրջ 5 000 տարի է, ինչ ունեն իրենց հայերեն անվանումներ:
Դրանցից բացի, վերականգնվել ու ճշգրտվել են Հայաստանեայց Աշխարհում գոյություն ունեցած` հունական, ռուսական, արաբական, պարսկական, ասորական, խեթական, քաղդեական և այլ բնույթի տեղանուններ: Ատլասը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն մասնագետների (հայագետների, աշխարհագրագետների, քարտեզագիրների և այլոց), այլև Հայաստանի պատմությամբ ու աշխարհագրությամբ հետաքրքրվող ընթերցողների համար: